Home

Advertisement

Marut - ԹԵ ԻՆՉՊԵՍ "ՀԱՆՁՆՎԵՑ" ՔԱՐՎԱՃԱՌԸ

> Recent Entries
> Archive
> Friends
> User Info

March 11th, 2009


Previous Entry Add to Memories Tell a Friend Next Entry
11:31 am - ԹԵ ԻՆՉՊԵՍ "ՀԱՆՁՆՎԵՑ" ՔԱՐՎԱՃԱՌԸ

(c) community.livejournal.com/karabakh

Ռոբերտ Քոչարյանն այդ պահին հարցրեց.

-Լեւոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է:

- Унижение, Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:

ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներից մեկը (կարծեմ՝ Վալերի Ղազարյանը) տեղից.

-А также ассирийский, Левон Акопович.

Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (լրջացած).- Ես կարող եմ մի բան խնդրել ձեզ՝ քննարկում մի սարքեք: Ես հեռանում եմ ու կես ժամից կգամ:

Ինչ-որ մեկը տեղից.

- А потом что?...

Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (նորից ժպտում է).- А потом танцы, господа, шампанское...



Photo:  www.levonforpresident.amԼեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ.- Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ՝ չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Ես եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ես ձեզ հետ չեմ վիճելու՝ տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու՝ ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ՝ ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ եւ հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Դուք հասել եք ձեր նպատակին եւ սպասում եք պատասխանի: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի՝ Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում՝ Ելցինի եւ Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի՝ միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտերի վրա է նաեւ Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի: Անցյալ անգամ մենք կոնսենսուսով որոշում ընդունեցինք: Դուք մենակ թողեցիք Գեորգի Պետրոսյանին, բայց համաձայնվեցիք, որ նա ստորագրի: Բոլորիդ է վերաբերվում սա: Հեռախոսային ձայնագրություններից գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, եւ դուք կանգնեցրիք մեզ փաստի առաջ: Ես Հայաստանի կողմից տվեցի երաշխիքներ, ինչը գրանցվեց Վլադիկ Հակոբյանի կողմից (ԼՂՀ ԳԽ քարտուղար.- Գ.Բ.): Վերջինս խնդրեց ստորագրել արձանագրությունը: Ես ասացի, որ այսքան ստորացում թույլ տվի, բայց այդ մեկը թույլ չեմ տա ու չեմ ստորագրի, քանի որ եղածն էլ քիչ չէ՝ ասել եմ 20 հոգու ներկայությամբ: Ուղղաթիռում ես մի պայմանագիր կազմեցի: Այն կստորագրվի որպես գաղտնի պայմանագիր, սրա մասին ոչ ոք տեղյակ չէ՝ վկաներ կան: Այն կարող է հրապարակվել միայն երկու կողմի համաձայնության դեպքում եւ կլինի երկու օրինակից:


(Պայմանագրում առաջին հերթին հստակ ամրագրվում էին վտանգի դեպքում կողմերի պարտավորությունները.- Գ.Բ.)

Եւ վերջինը՝ այսքան ստորացում հանդուրժել եմ, մեկն էլ կարող եմ հանդուրժել: Տասը օր որպես պատանդ պատրաստ եմ մնալ Ղարաբաղում:

Ռոբերտ Քոչարյանն այդ պահին հարցրեց.

-Լեւոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է:

- Унижение, Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:

ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներից մեկը (կարծեմ՝ Վալերի Ղազարյանը) տեղից.

-А также ассирийский, Левон Акопович.

Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (լրջացած).- Ես կարող եմ մի բան խնդրել ձեզ՝ քննարկում մի սարքեք: Ես հեռանում եմ ու կես ժամից կգամ:

Ինչ-որ մեկը տեղից.

- А потом что?...

Լեւոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ (նորից ժպտում է).- А потом танцы, господа, шампанское...

Լեւոն Տեր-Պետրոսյանը մռայլ քայլում է սենյակով մեկ՝ ձեռքերը կրծքին խաչած: Լռություն: Սեղանի շուրջ նստած են ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներ Լեւոն Մելիք-Շահնազարյանը, Վալերի Ղազարյանը, Կարեն Բաբուրյանը, Սլավա Աղաբալյանը, Հրանտ Խաչատրյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ալեքսանյանը, Համլետ Գրիգորյանը, Վլադիկ Հակոբյանը, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը, Կամո Աբրահամյանը (ՊԱԿ), Լեոնարդ Պետրոսյանը, Արմեն Իսագուլովը, Մաքսիմ Միրզոյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Պողոսյանը, Շահեն Կարամանուկյանը:

Տողերիս հեղինակը նստած է պատուհանի մոտ՝ նոթատետրը ձեռքին: Մի քանի հոգի անհանգստություն են հայտնում գրառումներիս կապակցությամբ: Գ.Պետրոսյանը պարզաբանում է՝ պատմության համար է:

Տեր-Պետրոսյանի ելույթը նկարահանում է նրա օպերատորը:

Լ.Տեր-Պետրոսյանը դուրս է գալիս սենյակից, եւ սկսվում է քննարկումը: ՀՀ Նախագահի օպերատորը հապաղում է, «ոտը կախում», բայց Ռոբերտ Քոչարյանը կտրուկ եւ կոպիտ դիտողությամբ նրան դուրս է հրավիրում:

***

Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Ոչ ոքի «դավաճան» (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում.- Գ.Բ.) չենք հանելու: Մարդ չկա, որ «Ոչ» ասելու պատասխանատվությունն իր վրա վերցնի ու զբաղվի մատակարարմամբ: Ստորագրենք մեկ այլ գաղտնի փաստաթուղթ ու ցրվենք: Երկու օրից Մարտակերտ ենք մտնում:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Մենք ասել ենք, որ պիտի «ՆԶ» (անձեռնմխելի պաշար - Գ.Բ.) լինի պահեստում, որպեսզի եթե թուրքերը հարձակվեն, վստահ լինենք, որ հետ ենք տալու: Նա չի կարող դա գրել: Նա այն մարդը չէ, որ իր խոսքի տերը չլինի: Նշանակում է՝ երաշխիքներ են տվել նրան: Պայմանավորվենք այսպես՝ ով այստեղից դուրս գա եւ ուրիշ բան ասի՝ նա դավաճան է (իրականում ավելի կոպիտ բառ է օգտագործում, Ս.Բաբայանի օգտագործածը.- Գ.Բ.): Ալիեւին բերել են ռուսները, եւ ԵԱՀԽ-ի զոնտիկը կարող է պետք գալ ռուսներից պաշտպանվելու համար: Ադրբեջանին զիջումներ լինելու են: Կարծիքս այն է, որ Գեորգին ստորագրի:

Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Միանշանակ «Ոչ» ասելն ամենահեշտն է: Եկեք հիշենք անցյալը, երբ թվում էր, թե աշխարհը մեր դեմ է, թեեւ, ինչ խոսք, այլ մասշտաբներ էին: Ղարաբաղի ապագայի հարցն է դրված: Ես չեմ հավատում, որ ԵԱՀԽ-ն ուզում է մեր հարցը լուծել, եւ որ լույս կբացվի: Հռոմ գնալիս էլ եղել է այս վեճը: Ենթադրում էինք, որ գալու է այս օրը: Առաջին անգամ հայ ազգը տարածք է վերցրել, ու հիմա ստիպում են կամովին զիջել այն: Եթե հարցը լուծվի, միեւնույն է՝ պիտի Քելբաջարն ու Ղուբաթլուն վերցնենք: Վատ վիճակի առաջ են կանգնեցնում, որ կարող է փամփուշտ ու վառելիք չլինի: Սամվելը ճիշտ է, երբ ասում է, որ «Ոչ» ասելու պատասխանատվություն ոչ ոք չի կարող իր վրա վերցնել: Իմ կարծիքն է՝ միասին «Ոչ» ասենք, ընտրենք պայքարի ճանապարհը: Մեր շանսն այդ պայքարի մեջ է: Ես Գեորգիին խորհուրդ չեմ տալիս ստորագրել:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Այդ դեպքում մի որոշում պիտի լինի, եւ արձանագրությունը պիտի մնա: Ես լուրջ վտանգ եմ տեսնում Ռուսաստանից: Մի անգամ արդեն մեզ արդուկում էին, եւ պուտչը փրկեց մեզ:

Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Ռուսները պոդլոստ են անում, բայց նրանց շահերում չկա, որ Ամերիկան մտնի այստեղ:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Կոզիրեւն ու Բարաննիկովը հատուկ եկել ու մեզ համոզում են: Խոսում են отвлеченно: Օգոստոսին ի՞նչ վիճակում էինք:

Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Երկու դեպքում էլ դժվար է լինելու՝ եւ «Այո»-ի եւ «Ոչ»-ի դեպքում: Ժամանակին ասում էիք՝ քանի որ Հայաստանում Տեր-Պետրոսյանն է, այստեղ էլ նրա մարդը պիտի լինի: Եթե այդպես է, ապա այսօր էլ եկեք մտածենք, թե ով է ի վիճակի «Այո» ասելու: Եւ նրան էլ նշանակենք:

Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ «Ոչ» ասելու դեպքում լավ է լինելու:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Մենք չգիտենք, թե զինվորականներն ինչ պահանջներ են դնելու Ռուսաստանի առաջ: Ես կոնկրետ պահանջներ եմ դնելու, թե ինչքան զենք պիտի տան: Այդ դեպքում ես կարող եմ հանգիստ նույնիսկ Բաքուն վերցնել:

Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Եթե այդպիսի բան կա՝ մեզ էլ ասեք: Ու՞մ առաջ է դրվել այդ պահանջը:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Ռուսների: Եթե այդ 60 օրում չկատարեն, մենք էլ չենք կատարելու:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Առաջարկում ենք հետաձգել գրաֆիկը: Եթե ռուսը մեզ չի զոհում, ուրեմն պիտի ընդունի մեր առաջարկը:

Լեւոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.- «Ոչ»-ի կողմնակից էի, բայց մի «բայց» է ծնվում: Պիտի մեկ ամսով հետաձգել գրաֆիկը: Եւ այդ ամսում ստուգել պահանջների կատարումը:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Մեկ ամսում հնարավոր չէ: 60 օրում: Որ չստացվի, թե զինվորականները ճնշում են գործադրել:

Կարեն ԲԱԲՈՒՐՅԱՆ. - Ոչ «Այո», ոչ էլ «Ոչ» ասելու բան է: Ամենաընդունելին, սակայն, «Այո» ասելն է: Մանեւրի համար տեղ է մնում:

Վալերի ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. - Բոլորիս սրտում «Ոչ» է, բայց վերջին հանգամանքները ստիպում են, որ «Այո» ասենք: «Այո», բայց իրականում՝ «Ոչ»:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ. - Կարեւորը Քելբաջարի հարցը չէ: Կարեւորն այն է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները եկել են միասնության: Սամվելի ասածն ամենալավ տարբերակն է: Ինֆորմացիա չունենք: Եթե Լեւոնը ինֆորմացիա չունենար, այսքան չէր մտահոգվի: «Ոչ»-ի դեպքում ստացվում է, որ Հայաստանն էլ է մեր դեմ:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Շատ եք երկարացնում:

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ. - Հրանտ, վաղը կարող ես ասել՝ «ես «Այո» եմ ասել «Ոչ»-ի իմաստով՝ ինչու՞ եք զորքը հանել»:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - В принципе, Լեւոնը գոռոզ է (ես նրան մի քանի տարի ճանաչում եմ), բայց հիմա մեզ խնդրում է: Ուրեմն՝ վտանգ կա, չէ՞: Երբ գիշերը զանգեց՝ զարմացա: Ինձ ամենաշատը դա է վախեցնում: Նրա ինֆորմացիան շատ է: Նրա այս վարմունքը բնավորությանը չի համապատասխանում: Մեր ոտներն է ընկել, թեեւ Գորիսից հետո չպիտի մեզ հետ խոսեր по идее.

Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ. - Հարցը ծայրաստիճան լուրջ է դրված: Եթե «Ոչ» ենք ասում, ուրեմն փակում ենք դռները եւ դատապարտում ենք մեզ ավելի վատին: Վառում ենք կամուրջները:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Կոնկրետ՝ այո՞, թե՞ ոչ:

Արմեն ԻՍԱԳՈՒԼՈՎ. - Այո:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Նրա գալը պատասխանատվությունը վերցնում է մեզնից:

Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Հնարավոր չէ փորձել «Ոչ» ասել ու սպասել, թե ինչ է լինելու: Պիտի պատասխանատվություն վերցնել եւ ասել «Այո»:

Համլետ ԳՐԻԳՈՐՅԱՆ. - Ոչ մի ինֆորմացիա չունենք: Դեպքերի ժամանակագրությունը ցույց է տալիս, որ իրականացվում է Գոբլի ծրագիրը: Քելբաջարը դրա մեջ չի մտնում: Առաջարկել եմ ձգձգել, բայց չի անցել: Հստակ կարծիք ունեմ՝ «Ոչ»:

Վալերի ՂԱԶԱՐՅԱՆ. - Սկզբից էլ «Ոչ»-ի կողմնակից եմ եղել: Հիմա էլ՝ նույնը: Եւ կարող եմ հիմնավորել:

Վլադիկ ՀԱԿՈԲՅԱՆ. - Եթե ռազմական կազմավորումները չեն երաշխավորում, ապա ես «Այո»-ի կողմնակից եմ:

Ժիրայր ՊՈՂՈՍՅԱՆ. - Մի մոռացեք, «Վարդանանք» է եղել, երբ հայերը հավատափոխ են եղել, բայց գործն առաջ է գնացել:

Լեւոն ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. - Ես էլ եմ «Ոչ» ասում:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Լյովան (Լ.Մ.Շ.-ն.- Գ.Բ.) քամակը պատար պահում ա: Համաձա՞յն ես, որ դու նստես եւ «Ոչ» ասես:

Ներկայում Գեորգի Պետրոսյանը ԼՂՀ ԱԳ նախարարն էԳեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Հերթը ինձ է հասել: Կարծում եմ, որ այսօր ամենադժվարը միանշանակ խոսելն է: Քաղաքական մեկնաբանություն պետք չէ: Փորձեմ կրկնել այն, ինչ միշտ ասել եմ: Եթե չունենք ներքին համաձայնություն՝ անիմաստ է ամեն ինչ: Ես նկատի ունեմ ղարաբաղցիների ներքին համաձայնությունը: Ես այդ վստահությունը չունեմ: Որպես նախագահի պաշտոնակատար փորձեցի մի քանի մոդելներ առաջարկել, որոնք, ըստ իս, ճիշտ են: Երբ չկա այդ միասնությունը, ես ռիսկի չեմ դիմի: Մի բան էլ է պարզ: «Այո» ասողը պիտի կամք ու հնարավորություն ունենա: «Ոչ» ասողն էլ: Եւ երբ ասել եմ, թե հրաժարական եմ տալիս, դա խաղ չէր: 5 հոգի «Այո» են ասել եւ հիմա իմ խոսքը վճռական է: Ես անձամբ կասեի «Այո», բայց ոչ ոք ձեզնից չի կարող երաշխիք տալ, որ «Այո»-ն «Այո» է: Այսքանից հետո ասում եմ՝ «Ոչ»:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Բայց գտնում ես, որ ճիշտը «Այո՞»-ն է:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Այո:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Իսկ արդյո՞ք դա տղամարդկություն է:

Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ժողովուրդը մեղք է:

Հրանտ ԽԱՉԱՏՐՅԱՆ. - «Ոչ» ասողները թող պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա:

Սլավա ԱՂԱԲԱԼՅԱՆ. - Ընտրություն է պատերազմի եւ խաղաղության միջեւ:

Սամվել ԲԱԲԱՅԱՆ. - Ես ինձ փոքրիկ վինտիկ եմ համարում այս մեծ խաղում: Ոմանց մոտ мания величия կա: Մեր մոտիկ ընկերը Հայաստանն է, եւ ինչպիսին էլ լինի Տեր-Պետրոսյանը, նա մեր ավագ ընկերոջ՝ Հայաստանի նախագահն է: Հայաստանը խնդրում է, որ մենք «Այո» ասենք: Եկեք ասենք, բայց պահեստային տարբերակ թողնենք: Պետք լինի՝ նրանց էլ կխաբենք: «Այո»-ն, մեկ է, կարող են պոկել մեզնից, թե ինչ ձեւով՝ այլ հարց է:

Արկադի ՂՈՒԿԱՍՅԱՆ. - Եթե «Ոչ»-ը հաղթի, ապա Գեորգին չպիտի մնա, քանի որ գտնում է, որ ճիշտն «Այո»-ն է, բայց «Ոչ» է ասում: Պիտի այնպիսի մարդ նստի, որ գոնե «Ոչ»-ում համոզված լինի:

Վալերի ԲԱԼԱՅԱՆ. - Կարելի է հակառակն էլ անել՝ թող այնպիսի մարդ նստի, որ կարող է «Այո» ասել:

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ. - Ճիշտ է, պիտի «Այո» ասողին նշանակել: Կամ էլ առաջարկում եմ, որ Մելիք-Շահնազարյանը նստի ու «Ոչ»-ը շարունակի: Կամ էլ՝ Վալերի Ղազարյանը:

Գեորգի ՊԵՏՐՈՍՅԱՆ. - Ո՞վ է կողմ, որ հրաժարական տամ:


Քվեարկում են. կողմ՝ 8, դեմ՝ 1 (Հ.Գրիգորյան), ձեռնպահ՝ 1:

Կարեն Բաբուրյանը, որ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար էր, նշանակվում է ԳԽ նախագահի պաշտոնակատար: Հենց նա էլ ստորագրում է Քարվաճառի մասին փաստաթուղթը: Մարիո Ռաֆայելլիին հղած նամակում ղարաբաղյան կողմը խնդրում է 30 օրով հետաձգել փաստաթղթի պահանջների կատարումը:

«Ձեւականություններն» ավարտելուց հետո այստեղ մնացածների մոտ ընդհանուր բարձր տրամադրություն էր: Տեր-Պետրոսյանը ԼՂՀ ԳԽ նախագահի առանձնասենյակում նստած էր նախագահի աթոռին, զրուցում էր սրա-նրա հետ առօրեական հարցերով: Ինձ էլ հարցրեց, թե «հիմա Կոմիտասն ի՞նչ է անում» (արցախյան շարժման ասկերանյան առաջամարտիկներից մեկի, գրող Կոմիտաս Դանիելյանի մասին էր հարցնում, որին շարժման առաջին տարիներին հանդիպել էր): Ինձ դուր չեկավ, որ նա բառ անգամ չփոխանակեց Գեորգի Պետրոսյանի հետ, որը մեկուսի կանգնած էր՝ կարծես լքված բոլորի կողմից: Թեեւ հետագայում, երբ ԼՂՀ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանին հրավիրել էր պաշտոնական այցով ժամանել Երեւան (նրա նախորդները նման պատվի չէին արժանացել) եւ վերջինիս հետ նաեւ ես էի մասնակցում պաշտոնական հանդիպումներին, նա մի քանի անգամ ինձ երկիմաստ հարցրեց՝ «Գեորգին լավ տղա է, չէ՞»:

Գեղամ Բաղդասարյան
"Անալիտիկոն"


(Leave a comment)

Comments:


[User Picture]
From:[info]naysaikus
Date:March 11th, 2009 09:15 am (UTC)
(Link)
Hetaqrqir a. Выложу ссылку.
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 09:22 am (UTC)
(Link)
Ինձ համար էլ շատ հետաքրքիր էր...

Շնորհակալություն
[User Picture]
From:[info]kornelij
Date:March 11th, 2009 10:30 am (UTC)
(Link)
էս որտեղ ա հրապարակվե՞լ
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 11:27 am (UTC)
(Link)
Ահա այստեղ http://www.analyticon.org/

[User Picture]
From:[info]kornelij
Date:March 11th, 2009 11:56 am (UTC)
(Link)
լսի, էս նոր սայտ ա՞ : Գեղամն ա անում՞
[User Picture]
From:[info]kornelij
Date:March 11th, 2009 12:10 pm (UTC)
(Link)
հա, լավ- տեսա արդեն, մերսի
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 12:23 pm (UTC)
(Link)
Խնդրեմ:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 12:19 pm (UTC)
(Link)
2-րդ համարն արդեն տպագրվել է, հա, Գեղամն է խմբագիրը:

Առաջին համարի նյութերը շուտով հասաանելի կլինեն նաեւ սայթի արխիվում:
[User Picture]
From:[info]pigh
Date:March 11th, 2009 12:17 pm (UTC)
(Link)
Գեղամ Բաղդասարյանին սենց բաների համար դատ ա հասնում:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 12:22 pm (UTC)
(Link)
Չէի պատկերացնում, որ Հայաստանում դեռ հավատում են դատարաններին: Չնայած այսպիսի պարագաներում...

Բա դատի տվեք:
[User Picture]
From:[info]pigh
Date:March 11th, 2009 12:30 pm (UTC)
(Link)
Ես չեմ, որ դատի պիտի տամ:
Եթե դա նույնիսկ ճշմարտություն է,իմ կարծիքով սա գաղթնի ինֆորմացիա է,որն մեծ հաճույքով կարող են օգտագործել հարևանները:
Իմիջայլոց,Գեղամը Դուք եք?
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 12:42 pm (UTC)
(Link)
Խիստ կասկածում եմ, որ Գեղամը այդքանը չի մտածել հետո գրել:

Իսկ այսպիսի "գաղթնի ինֆորմացիաներ" վաղուց տպագրվում են հայաստանյան թերթերում: Տուժածներ չկան:



[User Picture]
From:[info]koreolan.miacum.am
Date:March 11th, 2009 04:08 pm (UTC)
(Link)
Դա դեռ հարց է կան տուժածներ, թե ոչ: Նման նյութերը չպիտի հրապարակվեն:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 07:52 am (UTC)
(Link)
ԻՆՉՈՒ? Ումից ենք վախենում?

Ուկրաինայում КГБ-ի արխիվներն են բացում մարդիկ...

[User Picture]
From:[info]autkonos
Date:March 12th, 2009 09:17 am (UTC)
(Link)
Համենայն դեպս քննարկվում էր պետական գաղտնիք: Նման տեղեկությունները հրապարակվում են միայն որոշակի ժամանակ անց, երբ կորցնում են իրենց ակտուալությունը: Ճիշտ է 15 տարի անցել է, սակայն հակամարտությունը լուծված չէ, ուստի և, իմ կարծիքով, դեռ շուտ է նման հրապարակումների համար:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 10:01 am (UTC)
(Link)
Երեւի արդեն պետական գաղտնիք չէ... չգիտեմ:
[User Picture]
From:[info]koreolan.miacum.am
Date:March 12th, 2009 11:03 am (UTC)
(Link)
Գոյություն ունեն գաղտնի տեղեկություններ ու բոլոր պետություններն այդ տեղեկությունները աչքի լույսից էլ ավելի լավ են պահում, որովհետև հակառակ դեպքում կարող են առաջանալ մանր ու մեծ խնդիրներ` կախված տեղեկության կարևորությունից:

Տվյալ դեպքում, այս նյութի հրապարակումը ամենաքիչը ադրբեջանական քարոզչամեքենային լրացուցիչ հիմքեր է տալիս:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, Ուկրաինայում կես տարն մեկ ընտրություն են անում, մենք է?լ անենք: Վաղը մյուս օրը ուկրաինացիք որ ազգովին գնան Սև ծովը նետվեն, մենք ի?նչ ենք անելու. մենք ծով չունենք:
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 03:22 pm (UTC)
(Link)
Море есть, воды - нет!
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 03:42 pm (UTC)
(Link)
Որ այսպիսի խոսակցություններ են եղել Քարվաճաի մասին, դա չի նշանակում, եւ հիմք էլ չի տալիս որ այդ տարածքները ադրբեջանական են, կամ Ադրբեջանինն են: Այդ մասին ավելի լավ մեր եկեղեցիներն են վկայում: Խնդիրն այն է, որ կարողանանաք պահել այն:

Ամեն դեպքում ես կողմ եմ, որ տպագրվել է այս նյութը: Մեր պատմության էջերը հաղթանակներով ողողված են, ազգ չկա, որի դեմ հաղթանակներ տաարած չլինենք, սակայն արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Ծովի մասին էլ yerevansky-ին ճիշտ է ասում. "Море есть, воды - нет!"

[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 09:07 am (UTC)
(Link)
Իսկ ձեր կարծիքով, օրինակ Գեղամին տուժել է պետք այս նյութը հրապարակելու համար?
[User Picture]
From:[info]renovatio_xxi
Date:March 11th, 2009 03:01 pm (UTC)
(Link)
Офигеть.... слов нет!
действитель, стоит ли такое выкладывать?????
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 03:40 pm (UTC)
(Link)
стоит стоит ))
[User Picture]
From:[info]renovatio_xxi
Date:March 12th, 2009 01:17 pm (UTC)
(Link)
ну, блин...
это "внутренняя" тема, не для чужих ушей...
[User Picture]
From:[info]moskull
Date:March 11th, 2009 03:55 pm (UTC)
(Link)
«Գաղթնի» չէ «գաղտնի»...
[User Picture]
From:[info]mv83
Date:March 11th, 2009 07:10 pm (UTC)
(Link)
:-)
[User Picture]
From:[info]aramazd
Date:March 11th, 2009 09:49 pm (UTC)
(Link)
Շնորհակալ եմ նյութի ու ռեսուրսի համար:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 06:29 am (UTC)
(Link)
Խնդրեմ:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 08:59 am (UTC)
(Link)
Ինձ համար շատ հետաքրքիր էր այս նյութը կարդալ...
[User Picture]
From:[info]aramazd
Date:March 12th, 2009 09:08 am (UTC)
(Link)
Չափազանց հետաքրքիր նյութ էր, չափազանց...
:)
[User Picture]
From:[info]vartanm
Date:March 12th, 2009 12:30 am (UTC)
(Link)
Որ դէ-Վալի հետա խառնվել, լավ չի:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 06:31 am (UTC)
(Link)
Ոնց դե Վաալի հետ? Ինչու եք նմանացնում դե Վաալին?
[User Picture]
From:[info]vartanm
Date:March 12th, 2009 07:23 am (UTC)
(Link)
Կայքի ամենա առաջին հոդվածը դե Վաալին է:
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 08:09 am (UTC)
(Link)
Դե Վաալի հետ մի հանդիպման ներկա էի նաեւ ես: Այն որ ղարաբաղցիների համար, մեղմ ասած, անընդունելի բաներ էր ասում այլ հարց է...

Բայց միթե վատ է, երբ տպագրվում է նրա հոդվածը, միթե վատ է, որ մարդիկ իմանան ինչ են խոսում իրենց մասին:

Առավել եւս ղարաբաղցիները թող տեղյակ լինեն իրենց խնդիրների մասին...
[User Picture]
From:[info]vartanm
Date:March 12th, 2009 08:52 pm (UTC)
(Link)
Համաձայն եմ որ բոլորը պետք է իմանան թե դե Վաալը օվ է: Բայց մի կայք որ սկսել է իր գոյությունը հենց դե Վաալով դա արդեն ուրիշ է:
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 09:04 am (UTC)
(Link)
Իսկ երբ Վաալի համար ԼՂՀ ԱԳՆ-ում, հանդիպում է կազմակերպվում, դա նորմալ է: Կարելի է նույն տրամաբանությամբ ասել, որ պետությունը վաալամետ է?
[User Picture]
From:[info]vartanm
Date:March 12th, 2009 08:54 pm (UTC)
(Link)
ԼՂՀ-ն իր գոյությունե դե Վաալով չի սկսել:
From:[info]vezgund
Date:March 12th, 2009 03:03 pm (UTC)
(Link)
Kayqum nayev Աշոտ ԲԼԵՅԱՆ-i hodvatzner@ kan ))))))
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 03:24 pm (UTC)
(Link)
Իսկ ինչու եք ծիծաղում, ծիծաղ է գրում Բլեյանը, չեմ կարդացել?
From:[info]vezgund
Date:March 12th, 2009 04:20 pm (UTC)
(Link)
Vorevetev hishum em Bleyani khosqer@, vor Zangelan@ gravel petq cher, hishum em ir verji khaytarak akciyan ev ayln.
"Այո, ես 1992թ. որպես Գերագույն խորհրդի պատգամավոր՝ դատապարտել եմ Զանգելանով սկսված Ադրբեջանի տարածքների գրավումը։Այո, ես քաղաքականություն եմ մտել՝ համոզված, որ առանց նաև մեր մահմեդական հարևանների հետ խաղաղ գոյակցության հաստատման չի կարող լինել անկախ Հայասան՝ իր ազատ ու արժանապատիվ ապրող մարդով։"
http://forum.openarmenia.com/index.php?showtopic=19262&view=findpost&p=708280


Na inch gortz uni Gharabaghin nvirvatz kayqeri het, zarmanum em?
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 04:31 pm (UTC)
(Link)
Իհարկե, պատերազմը լավ չէ, բայց որ պարտադրվել է մեզ եւ արդյունքում հաղթել ենք ու տարածքներ վերցրել, մեղավոր ենք?

Իմիջիայլոց շատ հայաստանցիներ, այդ թվում քաղաքական գործիչներ Ղարաբաղի մասին շատ քիչ բան գիտեն, անգամ Ղարաբաղ եկած չեն, բայց այնպիսի հայտարարություններ են անում, կարծես...
[User Picture]
From:[info]vartanm
Date:March 12th, 2009 08:59 pm (UTC)
(Link)
Բլեյանը հենց դա է ասում, որ մեղավոր ենք: Եվ որ պարտավոր ենք ազատագրած տարածքները Արցախի հետ միասին հետ վերադարձնենք Ազերիներին:
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 13th, 2009 06:12 am (UTC)
(Link)
Այդ ժամանակ թող նա գա եւ ապրի Աղդամին մերձակա Մարտու շրջանի գյուղերից մեկում: Երեվանից հեշտ ա չէ հայտարարել?

Ոնց ա Բլեյանը նման բան ասում բլյա?
From:[info]vezgund
Date:March 12th, 2009 03:07 pm (UTC)
(Link)
Isk da inch informacia e, vor ayspes knnarkum eq? Es vochmi "sensacia" chem gterl, voch mi apacuyc te kopromat voreve meki vra. Asel ein "ayo" imanalov, vor "voch" e linelu. Karvachar@ chandznecin.

Khntrum em, bacatreq, karogh e es chisht chem haskanum ays tekst@?
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 03:17 pm (UTC)
(Link)
Սենսացիայի հարցը չէ: Ինձ ուղղակի հետաքրքիր էր, թե ոնց են եղել այդ ժամանակները...
From:[info]vezgund
Date:March 12th, 2009 03:44 pm (UTC)
(Link)
Duq hamadzayn eq, vor bolor ays knnarkman masnakicner@ dem ein Karvachari handzman@?

Isk Dashnakcutyan ev Robert Kocharyani haraberutyunneri masin 1990-94 haytni e.

P.S. Shnorhakal em dzer LJ-i hamar, shat hetakrkir nyuter em gtel.
[User Picture]
From:[info]mv83
Date:March 12th, 2009 03:49 pm (UTC)
(Link)
Զգացվաված եմ եւ շնորհակալ:)
From:[info]vezgund
Date:March 12th, 2009 03:16 pm (UTC)

Роберт Кочарян

(Link)
Роберт Кочарян

"В 1993 году через два месяца после взятия Карвачара - 12 июня в Горисе была организована встреча. На ней присутствовали Левон Тер-Петросян, несколько представителей Совбеза Армении, я, Аркадий Гукасян и представители Верховного Совета НКР. Целью встречи была попытка обязать нас сдать Карвачар, приводились многочисленные доводы. Это были крайне тяжелые разговоры, но мы отказались сдавать Карвачар", - заявил Кочарян. По его словам, два дня спустя Тер-Петросян прибыл на вертолете в Степанакерт, где встретился с председателем Верховного Совета Нагорного Карабаха Георгием Петросяном. "Разговор о сдаче Карвачара был продолжен, то же давление, те же угрозы, что Армения будет уничтожена", - проинформировал Кочарян, заметив, что тогда карабахская сторона заявила о своем согласии, потребовав два месяца для укрепления своих позиций на границе с Карвачаром и нейтрализации угрозы в дальнейшем.

Однако, заметил Кочарян, после отъезда Тер-Петросяна "мы приняли решение и разработали план по взятию Агдама". После удачного завершения операции и взятия Агдама, "про Карвачар резко забыли" и начали говорить о сдаче Агдама. "Ереван принял решение "О неприемлемости освобождения новых территорий", которое было направлено в Нагорный Карабах для того, чтобы мы ознакомились и подписали", - сообщил Кочарян, заметив, что документ так и не был подписан. По словам Кочаряна, это был очень серьезный конфликт. "Потом был Физули, другие территории. Все наши славные победы были достигнуты именно так", - заявил глава государства, подчеркнув, что, освобождая эти территории, преследовалась исключительно одна цель - нейтрализация угрозы и формирование пояса безопасности. Президент подчеркнул, что если бы все вышеуказанное не было осуществлено, не было бы и прекращения огня. Глава Армении также подчеркнул, что если бы не давление Еревана, то сегодня позиции НКР были бы более прочны.
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 03:27 pm (UTC)

Re: Роберт Кочарян

(Link)
Ну и Герой
[User Picture]
From:[info]yerevansky
Date:March 12th, 2009 04:51 pm (UTC)

Re: Роберт Кочарян

(Link)
Самый "умный" из армян, наверно Роберт Кочарян!

> Go to Top
LiveJournal.com

Advertisement